ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արցախն աշ­խար­հից կտր­ված չէ, բայց ընտ­րու­թ­յուն­նե­րը չեն չե­ղարկ­վել

Արցախն աշ­խար­հից կտր­ված չէ, բայց ընտ­րու­թ­յուն­նե­րը չեն չե­ղարկ­վել
20.03.2020 | 02:12
Կո­րո­նա­վի­րուսն այս պա­հի դրու­թյամբ պատ­ճառ չէ, որ մար­տի 31-ին հե­տաձգ­վեն Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Ար­ցա­խի կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՍՐ­ԲՈՒ­ՀԻ ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ վս­տա­հեց­րեց՝ աշ­խար­հից, բնա­կա­նա­բար, կտր­ված չեն, ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ան­պայ­ման կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­վե­լու են:
«Ընտ­րու­թյուն­նե­րի ձևա­չա­փի հարցն է հի­մա քն­նարկ­վում, ին­չի մա­սին հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես կգանք: Այս պա­հի դրու­թյամբ թե՛ քա­րո­զար­շա­վի, թե՛ հե­տա­գա­յում ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում սահ­մա­նա­փա­կում­ներ մտց­նե­լու մա­սին որևէ ո­րո­շում չու­նենք, քա­նի որ, գի­տեք, սահ­մա­նա­փա­կում­նե­րը մտց­վում են ար­տա­կարգ ռե­ժի­մի սահ­ման­ման պա­րա­գա­յում»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:
Ար­ցա­խի ԿԸՀ նա­խա­գա­հը մեզ տե­ղե­կաց­րեց նաև, որ հայ­կա­կան երկ­րորդ հան­րա­պե­տու­թյու­նում նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կը նոր­մալ է, ընտ­րա­պայ­քա­րին հա­տուկ մթ­նո­լորտ է, ինչ­քան մո­տե­նում են ընտ­րու­թյուն­նե­րը, այն­քան կր­քե­րը թե­ժա­նում են: Նրա փո­խանց­մամբ՝ թե՛ թեկ­նա­ծու­նե­րը, թե՛ նրանց նա­խընտ­րա­կան շտաբ­ներն ու կու­սակ­ցու­թյուն­նե­րը, առ­հա­սա­րակ, վե­րա­նա­յել են ի­րենց աշ­խա­տաո­ճը. «Չնա­յած ի­րա­վա­կան որևէ ռե­ժիմ սահ­ման­ված չէ, բայց, հենց մեր նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ներ­քին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ, թեկ­նա­ծու­նե­րը խու­սա­փում են փակ տա­րածք­նե­րում հան­դի­պում­նե­րից ու բազ­մա­մարդ հան­դի­պում­նե­րից»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ